00:00:00

Դանակով հարձակում Սպիտակ տնից ոչ հեռու․ 4 մարդ վիրավորվել է

17:34, 04 նոյեմբեր 2020 Աշխարհ

Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, դանակով զինված հարձակում է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է NBC հեռուստաալիքը ՝ վկայակոչելով ոստիկանությանը: Անհայտ անձանց հարձակման հետևանքով երեք տղամարդ և կին է վիրավորվել։ Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Ոստիկանությունը փնտրում է երեք կասկածյալների, որոնք, ենթադրաբար, ծայրահեղ աջ խմբավորման անդամ կարող են լինել, որն աջակցում է ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփին: NBC-ն ընդգծում է, որ իշխանությունները դեռ չգիտեն, թե արդյո՞ք հարձակումը կապված է ընտրությունների հետ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր