00:00:00

Սլովակիայի խորհրդարանում 110 կողմ և 2 ձեռնպահ ձայներով ԼՂ հակամարտության հետ կապված բանաձև է ընդունվել

17:33, 04 նոյեմբեր 2020 Աշխարհ

Քիչ առաջ Սլովակիայի հանրապետության խորհրդարանում ձայների 110 կողմ եւ 2 ձեռնպահ բաշխվածությամբ ընդունվեց բանաձեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր համազասպ Դանիելյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Բանաձեւում, ըստ էության, վերահաստատվում են Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշումները առ այն, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չունի ռազմական լուծում, կոչ է արվում հրադադարի, ինչպես նաեւ վերահաստատում է հակամարտության կարգավորման երեք հիմնական սկզբունքները՝ ազգերի ինքնորոշման իրավունքը, տարածքային ամբողջականութունը եւ ուժի եւ դրա սպառնալիքի չկիրառման սկզբունքը: Բանաձեւի նախապատրաստման ընթացքում թե՛ հայ դիվանագետների, թե՛ Սլովակիայում ապրող հայերի եւ Հայաստանի բարեկամների ջանքերի շնորհիվ հնարավոր է եղել չեզոքացնել Ադրբեջանի ոչ կառուցողական ու անհավասարակշիռ մոտեցումների արտացոլումը այս բանաձեւում: Որպես Հայաստան -Սլովակիա բարեկամական խմբի ղեկավար՝ կարեւորում եմ իմ սլովակ գործընկերների կողմից հակամարտության նկատմամբ հետեւողականությունը եւ շարունակաբար ուշադրության արժանացնելը: #հաղթելուենք»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր