00:00:00

Պաշտոնական. ՈՒԵՖԱ-ն Իբրահիմովին ժամանակավորապես զրկել է ֆուտբոլային գործունեությամբ զբաղվելու իրավունքից

17:17, 04 նոյեմբեր 2020 Աշխարհ

Ադրբեջանական «Քարաբագ» ՖԱ մամուլի քարտուղար Նուրլան Իբրահիմովն ՈՒԵՖԱ-ի կողմից ժամանակավորապես զրկվել է ֆուտբոլային գործունեությամբ զբաղվելու իրավունքից, հայտնում է կառույցի մամուլի ծառայությունը: Վերջնական որոշումն ավելի ուշ կընդունվի: Հիշեցնենք, որ տվյալ անձը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ նշելով, որ իրենք պետք է սպանեն բոլոր հայերին՝ կանանց, երեխաներին ու ծերերին, իսկ հետո հեռացրել գրառումը: ՀՖՖ-ն բողոք էր ներկայացրել ՈՒԵՖԱ՝ պահանջելով՝ պատժել Իբրահիմովին ու ակումբին՝ ընդհուպ մինչև ադրբեջանական ակումբի՝ ԵԼ-ից հեռացում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր