00:00:00

Պղնձի գինն աճում է

14:20, 03 նոյեմբեր 2020 Աշխարհ

Պղնձի գինը երեքշաբթի առավոտյան աճում է Ասիա-խաղաղօվկիանոսային տարածաշրջանի բորսաներում գների աճից հետո, հաղորդում է «Փրայմ»-ը: Comex բորսայում պղնձի դեկտեմբերյան ֆյուչերսների գինն աճել է 0,16%-ով՝ մեկ ֆունտի (գրեթե 0,45 կգ) դիմաց կազմելով 3,0907 դոլար: Երկուշաբթի Լոնդոնի մետաղների բորսայում (LME) սակարկությունների արդյունքով պղնձի մեկ տոննայի գինն աճել է 0,65%-ով՝ մինչեւ 6762 դոլար, ալյումինի գինը՝ 0,95%-ով՝ մինչեւ 1866 դոլար, ցինկի գինը՝ 0,69%-ով՝ մեկ տոննայի դիմաց մինչեւ 2540,5 դոլար: Պնձի գինը պահպանվում է նաեւ դոլարի փոխարժեքի թուլացման ֆոնին: Այսպես, դոլարի ինդեքսը արժույթների զաբյուղում նվազել է 0,15%-ով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր