00:00:00

Ոսկու գինը գրեթե չի փոխվել ԱՄՆ ընտրությունների արդյունքների սպասումով

13:30, 03 նոյեմբեր 2020 Աշխարհ

Երեքշաբթի առավոտյան ոսկու գինը գրեթե չի փոխվել: Ներդրողները նախընտրում են հրաժարվել ակտիվ սակարկություններից՝ սպասելով ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքներին, հաղորդում է «Փրայմ»-ը: Նյու Յորքի Comex բորսայում ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսների գինն աճել է խորհրդանշական 0,02 տոկոսով կամ 0,45 դոլարով՝ կազմելով մեկ տրոյական ունցիայի դիմաց մինչեւ 1892,95 դոլար: Արծաթի դեկտեմբերյան ֆյուչերսների գինը թանկացել է 0,5%-ով՝ ունցիայի դիմաց մինչեւ  24,152 դոլար: Երեքշաբթի թրեյդերները պահպանում են զգուշություն՝ ԱՄՆ ընտրատեղամասերից նորությունների սպասումով: Նախագահական ընտրություններում մրցակիցներ են գործող նախագահ հանրապետական Դոնալդ Թրամփը եւ դեմոկրատ Ջո Բայդենը: Ազգային հարցումների տվյալների համաձայն՝ ամերիկացիները համակրում են Բայդենին, սակայն իրավիճակը մնում է անորոշ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր