00:00:00

ԱՄՆ հաջորդ նախագահը ստիպված է լինելու գործ ունենալ անկառավարելի աշխարհի հետ. ամերիկացի քաղաքական գործիչ

13:50, 03 նոյեմբեր 2020 Աշխարհ

ԱՄՆ հաջորդ նախագահը ստիպված է լինելու գործ ունենալ անկառավարելի աշխարհի հետ. իր պաշտոնական կայքում նման կարծիք է հայտնել հայտնի ամերիկացի հրապարակախոս, քաղաքական գործիչ, Հանրապետական կուսակցության գաղափարախոս Պատրիկ Բյուքենենը: Նրա խոսքով՝ ԱՄՆ հաջորդ նախագահն ստիպված է լինելու գործ ունենալ երկրի տնտեսության հետ, որն օրական հազարավոր ամերիկացիների կյանքեր խլող կորոնավիրուսի հետևանքով այժմ կանգնած է փլուզման վտանգի առջև։ Բացի այդ, նա բախվելու է նաև անկառավարելի աշխարհին, քանի որ արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերը 2020 թվականի նախընտրական քարոզարշավի շրջանակներում չեն քննարկվել։ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Պեկինը չի ցանկանում ենթարկվել Վաշինգտոնին և ճնշում է գործադրում Թայվանի վրա, իսկ Անդրկովկասում Լեռնային Ղարաբաղի համար Հայաստանի ու Ադրբեջանի միջև բռնկվել է պատերազմ, որին կարող են ներգրավվել նաև Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան։ Ըստ երևույթին՝ Բաքուն մտադիր է Երևանի հետ իր տարածքային հարցերը «կարգավորել» նույն կերպ, ինչպես Հնդկաստանն է կարգավորում Քաշմիրի խնդիրը Պակիստանի հետ։ Միևնույն ժամանակ միջմշակույթային պատերազմ է սկսվում Ֆրանսիայի և Թուրքիայի միջև, որոնք ՆԱՏՕ-ի անդամներ են։ Փարիզն ու Անկարան այժմ ակտիվորեն վիրավորում են միմյանց Charlie Hebdo պարբերականում Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների հրապարակումից հետո։ Եվրոպական պետություններն իրենց աջակցությունն են հայտնում Ֆրանսիային, մինչդեռ մահմեդական աշխարհը համակարծիք է Թուրքիայի հետ, ինչի հետևանքով այս ամենը վերածվում է հսկայական քաղաքական խնդրի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր