00:00:00

ՈւԵՖԱ-ն հայտարարություն է տարածել հայերին սպանելու «Ղարաբաղի» աշխատակցի կոչի կապակցությամբ

11:54, 03 նոյեմբեր 2020 Աշխարհ

Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) հայտարարություն է տարածել «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբի աշխատակցի՝ հայերին սպանելու կոչի կապակցությամբ, հաղորդում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: Ըստ ՈւԵՖԱ-ի, առաջիկա քննության վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կտրամադրվի ավելի ուշ: «ՈւԵՖԱ-ի կարգապահական կանոնակարգի 31-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, կարգապահական և էթիկայի տեսուչ է նշանակվել ֆուտբոլային ակումբի պաշտոնյայի կողմից սոցիալական ցանցերում արված հայտարարությունները քննելու համար», - ասել են ասոցիացիայից: Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) կոչ էր անում բացառել «Ղարաբաղ» ակումբին եվրոպական մրցաշարերից: Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Ղարաբաղը» կպատժի մամուլի ծառայության ղեկավարին՝ հայերին սպանելու կոչեր անելու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր