00:00:00

ԱՄՆ-ն աջակցում է Ավստրիային եւ Ֆրանսիային ահաբեկչության դեմ պայքարում

11:11, 03 նոյեմբեր 2020 Աշխարհ

ԱՄՆ-ն աջակցում է Ավստրիային, Ֆրանսիային եւ ամբողջ Եվրոպային ահաբեկչության դեմ պայքարում: Այս մասին երկուշաբթի երեկոյան հայտարարել է ԱՄՆ նախագահի` ազգային անվտանգության հարցերով օգնական Ռոբերտ Օ'Բրայենը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «ԱՄՆ-ն աղոթում է Վիեննայի ժողովրդի համար: Այսպիսի ատելությանն ու բռնությանն արդարացում չկա: Մենք աջակցում ենք Ավստրիային, Ֆրանսիային եւ ամբողջ Եվրոպային ահաբեկչության դեմ պայքարում»,- Օ'Բրայենի խոսքերը մեջբերվում է Սպիտակ տանն առընթեր ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի թվիթերյան էջին: Ավստրիայի մայրաքաղաքի կենտրոնում երկուշաբթի երեկոյան կրակոցներ էին հնչեցվել վեց տեղում, այդ թվում` սինագոգի մոտակայքում: 15 մարդ վիրավորվել էր, այդ թվում` մեկ ոստիկան: Կրակողներից մեկը սպանվել է ոստիկանության կողմից: Ոստիկանության տվյալներով` հրաձգությունը կազմակերպել էր լավ զինված մի քանի մարդ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր