00:00:00

Վիեննայում ոչնչացված ահաբեկիչը ԻՊ հետեւորդ էր

10:50, 03 նոյեմբեր 2020 Աշխարհ

Ավստրիայի ՆԳ նախարար Կառլ Նեհամերը հայտարարել է, որ Վիեննայում ոչնչացված հրաձիգը «Իսլամական պետության» հետեւորդ էր, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Հանցագործի վրա եղել է պայթուցիկի մուլյաժով գոտի, նա զինված էր հրացանով, առավոտյան մամուլի ասուլիսում ասել է երկրի ՆԳ նախարարը։ Երկուշաբթի երեկոյան Ավստրիայի մայրաքաղաքում անհայտ անձանց խումբը իրագործել էր հարձակումների շարք։ Զոհվել է երեք մարդ, վիրավորվել՝ 15-ը։ Հարձակվողներից մեկին հաջողվել է ոչնչացնել, մյուսները դիմել են փախուստի, հիմա նրանց որոնում են։ Իշխանությունները տեղի ունեցածը համարում են ահաբեկչություն եւ քաղաքացիներին խնդրում են հնարավորության սահմաններում տանից դուրս չգալ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր