00:00:00

Վիեննայում անհայտ անձը սինագոգի հարևանությամբ կրակ բացելուց հետո պայթեցրել է իրեն

00:37, 03 նոյեմբեր 2020 Աշխարհ

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում անհայտ անձը սինագոգի՝ժողովարանի հարևանությամբ կրակ բացելուց հետո պայթեցրել է իրեն: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով տեղի ԶԼՄ-ներին: Վիեննայի ոստիկանությունը հաստատել է քաղաքի կենտրոնում տեղի ունեցած հրաձգության մասին տեղեկությունը և հայտնել մի քանի տուժածի մասին: Այս պահի դրությամբ կա 1 զոհ: Ընդհանուր առմամբ ժողովարանից քիչ հեռու գտնվող փողոցում մոտ 50 կրակոց է արձակվել: Անհայտ անձը կրակ է բացել գնդացիրից: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին թուրքական ծագում ունեցող շուրջ 50 երիտասարդներ ներխուժել էին Վիեննայի Սուրբ Անտոնիո Պադովացու կաթոլիկ եկեղեցի՝ ավերածություն անելով և նյութական վնաս պատճառելով կառույցին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր