00:00:00

Թրամփը նախատեսում է ընտրությունների գիշերը Սպիտակ տանն անցկացնել

00:01, 03 նոյեմբեր 2020 Աշխարհ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է ընտրությունների գիշերը Սպիտակ տանն անցկացնել՝ հետեւելով արդյունքներին: Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քեյլի Մաքինանին: Նրա խոսքով՝ Թրամփն ու մի քանի օգնականներ ընտրությունների գիշերը «միասին Սպիտակ տանը կլինեն»: Թրամփի նախընտրական արշավը պլանավորում էր ավանդական երեկույթ կազմակերպել Վաշինգտոնում գտնվող նրա հյուրանոցում: Բայց անցյալ շաբաթ Թրամփն ասել է, որ այլ տարբերակներ է դիտարկում, քանի որ Կոլումբիայի շրջանի կորոնավիրուսի դեմ արարողակարգերը սահմանափակում են հավաքների մասնակիցների թիվը: Անցյալ ամիս Թրամփի քարոզարշավը հանրապետական նախագահի անունով միջոցների հանգանակության էլեկտրոնային նամակներ էր ուղարկել, որոնցում դոնորներին առաջարկվում էր «ընտրությունների գիշերվա երեկույթին միանալ Թրամփի թիմին»՝ Վաշինգտոնի նրա «սիրելի հյուրանոցում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր