00:00:00

Պուտինը նշել է Ռուսաստանի առաջնահերթությունները հրթիռատիեզերական ոլորտի զարգացման գործում

21:05, 02 նոյեմբեր 2020 Աշխարհ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տիեզերագնացության զարգացման առաջնահերթությունների շարքում նշել է հրթիռային համալիրների հեռանկարային շարքի ստեղծումը և սեփական տիեզերական ենթակառուցվածքների կատարելագործումը: «Պետք է ելնենք առաջնահերթություններից: Դա սեփական տիեզերական ենթակառուցվածքների կատարելագործումն է, տիեզերական սարքավորումների որակական բարելավումն ու հարստացումը, կառավարվող ծրագրերի ռիթմիկ շարունակությունը, հրթիռային համալիրների հեռանկարային շարքի ստեղծումը, նորարար տիեզերական տեխնիկայի, արտադրանքի և ծառայությունների մասնաբաժնի ավելացումը», -ТАСС գործակալության փոխանցմամբ՝ ասել է ՌԴ ղեկավարը: Պուտինի խոսքով՝ «այդ ռազմավարական առաջադրանքների լուծումը հսկայական նշանակություն ունի երկրի համար, հայրենական տնտեսության արդյունավետ զարգացման և երկրի անվտանգության բարձրացման համար»: Խորհրդակցության ժամանակ նախագահն առաջարկել է կենտրոնանալ «հրթիռատիեզերական արդյունաբերության ֆինանսավորման հստակ հարցերի, ինչպես նաև տիեզերական ոլորտի մի շարք առանցքային ծրագրերի վրա»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր