00:00:00

Ֆրանսիան կարգելի «Գորշ գայլեր» թուրքական շարժման գործունեությունը. ֆրանսիացի նախարար

20:22, 02 նոյեմբեր 2020 Աշխարհ

Ֆրանսիան պատրաստվում է արգելել «Գորշ գայլեր» թուրքական ուլտրա-ազգայնական շարժումը երկրում: Ինչպես փոխանցում է Agence France Presse գործակալությունը, այս մասին երկուշաբթի հայտարարել է երկրի ՆԳ նախարար Ժերալ Դարմանենը: Որոշումը կայացվել է Լիոնում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձանի պղծումից հետո: Ինչպես փոխանցում է «Ալ-Արաբիան», նախարարի խոսքով՝ որոշումը չորեքշաբթի կներկայացավի Ֆրանսիայի կառավարության քննարկմանը: Հիշեցնենք, որ հանգստյան օրերին թուրքերը Լիոնում վանդալիզմի էին ենթարկել Հայոց ցեղասպանության հուշարձանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր