00:00:00

2020-ի սկզբից աշխարհում 32 լրագրող է մահացել

17:40, 02 նոյեմբեր 2020 Աշխարհ

2020 թվականի սկզբից երեսուներկու լրագրող եւ ԶԼՄ-ների տեխնիկական աշխատակից է մահացել աշխարհում: Այս տվյալները ներկայացված են «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) կազմակերպության կողմից երկուշաբթի հրապարակված զեկույցում: Զեկույցը տարածվել է Լրագրողների դեմ հանցագործությունների անպատժելիության դադարեցման միջազգային օրվա կապակցությամբ, որը նշվում է նոյեմբերի 2-ին, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Կազմակերպությունն ընդգծում է, որ այս տարվա ցուցանիշը նվազել է նախորդ տարվա ցուցանիշից, երբ 49 լրագրող էր սպանվել: Դա մասամբ կապված է կորոնավիրուսային համավարակի հետ, որը ժամանակ առ ժամանակ խանգարում էր լրագրողներին թեժ կետեր ուղարկել, նշվում է զեկույցում: Ընդ որում, RSF-ն «Լրագրողների անվտանգության հատուկ հանձնակատարի» պաշտոն ստեղծելու խնդրանքով կրկին դիմում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին: «Գործող Գլխավոր քարտուղարը կպաշտոնավարի մեկ տարի. այդ ընթացքում նա պետք է քայլեր ձեռնարկի, որոնք նշանակալի դեր կունենան լրագրողների պաշտպանության եւ նրանց նկատմամբ հանցագործությունների անպատժելիության դեմ պայքարում: Իր աշխատակազմի անդամներից մեկի` որպես կոնտակտային անձ նշանակումը նրա ձեռնարկած միակ միջոցն է այս հարցում եւ դա բավարար չէ»,- զեկույցի հրապարակման հետ կապված իր հայտարարությունում ընդգծում է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության գլխավոր քարտուղար Քրիստոֆ Դելուարը: Զեկույցում նշվում է նաեւ, որ, չնայած զոհերի թվի կրճատմանը, «2020 թվականին լրագրողների նկատմամբ ճնշումն ու տարատեսակ հարձակումները նրանց դեմ սաստկացել են»: «Լրագրողների դեմ սպառնալիքներն ավելի ու ավելի քողարկված բնույթ են կրում, ուստի դրանց դիմադրելն ավելի դժվար է դառնում»,- նշվում է փաստաթղթում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր