00:00:00

Մահացել է Ադրբեջանի կողմից գերեվարված 84-ամյա Միշա Մելքումյանը

10:06, 30 հոկտեմբեր 2020

Քիչ առաջ տեղեկացա, որ այս գիշեր մահացել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից գերեվարված 84-ամյա Միշա Մելքումյանը՝ քաղաքացիական անձ, ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: «Հաշվի առնելով բոլոր ապացույցներն ու փաստագրումները, թե ինչ անմարդկային վերաբերմունքի են ենթարկում ու ինչ դաժանությամբ են վարվում հայ գերիների հետ Ադրբեջանի զինված ուժերը, ակնհայտ է դառնում հիմնավոր ենթադրությունը, թե ինչից կարող էր մահանալ մեր հայրենակիցը», - նշել է Թաթոյանը՝ ցավակցելով Միշա Մելքումյանի բոլոր հարազատներին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր