00:00:00

Որոշ դատապարտյալներ կմեկնեն ռազմաճակատ

23:15, 29 հոկտեմբեր 2020

«Երեկվա դրությամբ 12 դատապարտյալի խափանման միջոցը փոխվել է՝ ռազմաճակատ գնալու նկատառումով: 4 դատապարտյալ էլ վաղաժամկետ պայմանականով են ազատվել՝ կրկին այդ նկատառումով»,- ԼՈՒՐԵՐ.com-ի հարմանն ի պատասխան ասաց Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Նա նշեց, որ յուրաքանչյուր դատապարտյալի խիստ անհատական մոտեցում է ցուցաբերվում՝ խնդրի նրբությունը հաշվի առնելով:

Ավելի վաղ ՀՀ քրեակատարողական ծառայությունից մեզ հայտնել էին, որ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում պահվող ազատազրկված անձինք դիմում են ներկայացրել` մարտական գործողություններին մասնակցելուհամար։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալռազմական հարձակում է սկսել արցախա-ադրբեջանական սահմանի ողջերկայնքով։ Այս օրերին մեծ թվով ՀՀ-ի քաղաքացիներ որպես կամավորներ գնում են կռվելու հակառակորդի դեմ։

Սոնա Հարությունյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր