00:00:00

Պատասխանատվությունը ինչպես նաև խնդրի լուծումը կախված է երկու կողմերից․ ԵԽԽՎ տեղահանվածների կոմիտեի նախագահ

20:40, 29 հոկտեմբեր 2020

ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների և տեղահանվածների կոմիտեի նախագահ Պիեռ-Ալեն Ֆրիդեսը հորդորում է դադարացնել հրթիռկոծությունները քաղաքացիական տարածքներին: Ըստ նրա Ադրբեջանական Բարդա քաղաքում կատարված հրթիռակոծությունը, որի արդյունքում զոհվել է 21 մարդ, ինչպես նաև հրթիռակոծությունը Լեռնային Ղարաբաղի մայարաքաղաք Ստեփանակերտի ծննդատանը և այլ կառույցներին ուղակի ողբերգություններ են: Պատասխանատվությունը ինչպես նաև խնդրի լուծումը կախված է երկու կողմերից։ «Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի շուրջ հակամարտության հումանիտար հետևանքները խորապես մտահոգիչ են: Իրավիճակը կլավանա միայն այն դեպքում, եթե ներգրավված կողմերը ոչ միայն համաձայնեն հրադադարի ռեժիմի հետ, այլ պահպանեն այն », - ասել է Ֆրիդեսը: «Բոլոր կողմերի իշխանությունները պետք է ձեռնարկեն անհրաժեշտ միջոցներ այս հակամարտության հումանիտար հետևանքները նվազագույնի հասցնելու համար», -նշել է Ֆրիդեսը և ավելացրել, որ իշխանությունները պետք է լիարժեք համագործակցեն մարդասիրական բոլոր համապատասխան դերակատարների հետ և թույլ տան նրանց աջակցություն ցուցաբերել, հատկապես ԿԽՄԿ-ի և ՄԱԿ-ի գործակալությունները, ՄՄԿ-ն և այլ միջազգային և ազգային հասարակական կազմակերպություններ: Նա նաև զեկուցեց, որ հարցը դրված է Միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հանձնաժողովի օրակարգի մեջ, որպեսզի ԵԽ անդամ 47 երկրների խորհրդարանականները կարողանան ուշադիր հետևել իրավիճակին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր