00:00:00

Այո, Պուտինին չեմ սիրել, չեմ սիրում ու դժվար էլ սիրում. Դանիել Իոաննիսյան

16:01, 29 հոկտեմբեր 2020

Որոշ կեղծիք տարածողներ Պուտնի դեմ ժամանակին արտահայտած իմ դիրքորոշումը փորձում են ներկայացնել որպես հակառուսական:
Այո, Պուտինին չեմ սիրել, չեմ սիրում ու դժվար էլ սիրում: Բայց դա չի նշանակում, որ ռուսներին չեմ սիրում: Ռուս ազգի մեծամասնությունը պարկեշտ մարդիկ են և ես երբեք Պուտնի նկատմամբ իմ վերաբերմունքը չեմ տարածել ռուսների վրա: Ավելին, ես միշտ ռուսական մշակույթին ավելի մոտիկ եմ եղել, քան ինձ «հակառուս» համարողների մեծ մասը:
Պարզապես, ոմանք ոչ թե ռուսամետ են, այլ հենց պուտինամետ են ու իրենց քաղաքական «հայրիկի» դեմ խոսացողներին փորձում են «հակառուս» ներկայացնել:
Ընդորում, այդ ստերը տարածողները նստած են խորը թիկունքում, Ստեփանակերտից փախան առաջին իսկ պայթյուններից հետո և որոշ մերձ-պուտինյան շրջանակներից ստացած փողերից սկի հարկ չեն վճարում (որն այսօր այդքան պետք է մեր երկրին):

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր