00:00:00

Վերջին րոպեներին Ստեփանակերտը 5 անգամ հրթիռակոծվեց

02:52, 29 հոկտեմբեր 2020

Արցախի Տեղեկատվական շտաբը հայտնում է, որ ժամը 02:21-ի սահմանում Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում հնչել են մի քանի պայթյուններ: Տեղեկատվական շտաբը, հրապարակելով «Հանուն հայ զինվորի» ՀԿ նախագահ Դավիթ Թորոսյանի հաղորդագրությունները, նշում է, որ 02:18-ին Ստեփանակերտում հնչել է մեկ պայթյուն, միացել է օդային տագնապ ազդանշան, ինչին հաջորդել է ևս մի քանի պայթյուն: «02:18-ին Ստեփանակերտում հնչեց մեկ պայթյուն, միացել է օդային տագնապ ազդանշան։ Ստեփանակերտում ժամը 2:21-ին հնչեցին երկրորդ և երրորդ պայթյունները»: Րոպեներ անց Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել է Ստեփանակերտի՝ նախնական տվյալներով 5 անգամ հրթիռակոծվելու մասին: «Նախնական տվյալներով՝ վերջին րոպեներին Ստեփանակերտը 5 անգամ հրթիռակոծվեց»,- նշվում է հաղորդագրությունում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր