00:00:00

Արծրուն Հովհաննիսյանը՝ Կուբաթլուում դիրքային առաջխաղացման վերաբերյալ ոչ պաշտոնական տեղեկության մասին

23:28, 28 հոկտեմբեր 2020

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօր ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ պաշտոնապես չհաստատված և համացանցում շրջանառվող այն տեղեկություններին, թե «հայկական կողմը Կուբաթլուի շրջանում դիրքային առաջխաղացում ունի և հաջողվել է գերեվարել հակառակորդի որոշ գրոհայինների»: Ի պատասխան, Հովհաննիսյանն ասաց. «Ես ուղղություն չնշեմ կոնկրետ, որովհետև, գիտեք, միշտ խուսափել եմ առանձին բնակավայրերի, բնագծերի նշումից: Հյուսիսային ուղղությամբ դիրքային բարելավման մասին նշեցի, բայց չէի ուզենա, որ դա մեծ էյֆորիայի տեղ տար, որովհետև պատերազմ է, և ընթացքում լինում են և՛ նահանջներ, և՛ առաջխաղացումներ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր