00:00:00

Լեռնային Ղարաբաղում շարունակվող մարտական գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն. ՄԱԿ

23:10, 28 հոկտեմբեր 2020

Լեռնային Ղարաբաղում շարունակվող մարտական գործողություններն անթույլատրելի են և պետք է անհապաղ դադարեցվեն: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, հաղորդում է Ռիա Նովոստին: Վերջինս նշել է, որ  ՄԱԿ-ը դատապարտում է խաղաղ բնակավայրերի թիրախավորումը: «Նման հարձակումները չեն կարող արդարացում ունենալ: Եվս մեկ անգամ կրկնում ենք գլխավոր քարտուղարի՝ բոլոր կողմերին ուղղված կոչն անհապաղ մարդասիրական հրադադար հաստատելու մասին, որի շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել, և լիովին կատարել իրենց պարտականությունները քաղաքացիական անձանց և ենթակառուցվածքները պաշտպանելու հարցում»,- ասել է Դյուժարիկը` հավելելով. «Շարունակվող մարտական գործողություններն անթույլատրելի են և պետք է անհապաղ դադարեցվեն»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր