00:00:00

«Եղնիկներ» լեգենդար զորամասում լեգենդար հրամանատարն ու զինվորները արժանի հակահարված են տվել թուրք–ադրբեջանական խուժանին

22:56, 28 հոկտեմբեր 2020

Արցախի Հանրապետության «Եղնիկներ» հայտնի լեգենդար զորամասի հրամանատարական կազմը՝ հրամանատար, Արցախի հերոս, գնդապետ Կարեն Ջալավյանի գլխավորությամբ, լեգենդար սպաների, զինվորների ու կամավորականների հետ սեպտեմբերի 27-ից անառիկ են պահում առաջնագիծն ու իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքները: Թուրք-ադրբեջանական, հետո նրանց միացած վարձկան ահաբեկիչները մի քանի անգամ փորձել են դիվերսիոն ներթափանցման փորձեր անել, ամեն անգամ արժանի հակահարված են ստացել տղաների կողմից, թողնելով մարդկային ու զինտեխնիկայի մեծաքանակ կորուստներ: Վերահսկողությունը ամբողջովին գտնվում է մեր տղաների հսկողության տակ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր