00:00:00

ՌԴ եւ Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի զարգացումը

22:09, 28 հոկտեմբեր 2020

Ռուսաստանի Դաշնության եւ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը եւ Ժան-Իվ Լե Դրիանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի զարգացումը: Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ, զրուցակիցները լուրջ մտահոգություն են հայտնել ընթացող լայնածավալ ռազմական գործողությունների կապակցությամբ եւ հակառակորդ կողմերին շուտափույթ եւ ամբողջական հրադադարի ու դեէսկալացիայի կոչ են արել: «Ընդգծվել է հակամարտության դիվանագիտական լուծմանը այլընտրանքներ չլինելը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետագա համաձայնեցված գործողությունների անհրաժեշտությունը: Քննարկվել են իրավիճակի հետագա զարգացման հնարավոր սցենարները: Լավրովն ու Լե Դրիանը հատուկ նշել են հակամարտող կողմերի կողմից քաղաքական կամքի դրսեւորման եւ ռազմական գործողությունները դադարեցնելու անհրաժեշտությունը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր