00:00:00

Շուշիում վիրավորված փրկարարներից մեկը դուրս է գրվել ԲԿ-ից, Բաղրյանի վիճակը կայուն է, Գրիգորյանը վիրահատվում է. ԱՀ ԱԻՊԾ

21:55, 28 հոկտեմբեր 2020

Շուշիում այսօր վիրավորված փրկարարներից Հարութ Ապրեսյանն արդեն դուրս է գրվել բուժհաստատությունից, Կարոտ Բաղրյանի վիճակը կայուն է, իսկ Գեղամ Գրիգորյանը վիրահատվում է։ Այս մասին հայտնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ «Արդեն 2-րդ անգամ ադրբեջանական ագրեսիայի թիրախում հայտնվում են Արցախի փրկարարները, ովքեր պատերամական այս օրերին թիկունքում հումանիտար առաքելություն են իրականացնում։ Շուշիում այսօր վիրավորված փրկարարներից Հարութ Ապրեսյանն արդեն դուրս է գրվել բուժհաստատությունից, իսկ Կարոտ Բաղրյանի վիճակը կայուն է: Գեղամ Գրիգորյանը վիրահատվում է: Վերջիններս դեռ կմնան բժիշկների հսկողության տակ: Նշենք, որ այսօր հետկեսօրին Շուշիի հրթիռակոծության ժամանակ մասնագիտական պարտականությունը կատարելիս մարմնական տարբեր վնասվածքներ են ստացել ԱԻՊԾ Շուշիի շրջանային բաժնի 3 փրկարար»,- հայտնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր