00:00:00

Թուրքիայի ՊՆ-ի պնդումը, թե իբր մեզ աջակցում են վարձկաններ՝ արտացոլում է նրանց պատվազուրկ էությունը. Աննա Նաղդալյան

21:42, 28 հոկտեմբեր 2020

Թուրքիայի պաշտպանության նախարարության պնդումները, թե իբր Հայաստանին եւ Արցախին աջակցում են օտարերկրյա վարձկաններ, արտացոլում են Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության պատվազուրկ էությունը: Այս մասին Թուրքիայի ՊՆ հայտարարության առնչությամբ մեկնաբանել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։ Նա, մասնավորապես, նշել է. «Այլեւս անկարող լինելով կոծկել Սիրիայից եւ Լիբիայից միջազգային ջիհադիստ ահաբեկիչներ Հարավային Կովկասի տարածաշրջան ներմուծելու անհերքելի փաստը՝ Թուրքիան կրկին դիմում է բացահայտ կեղծ եւ սադրիչ մեղադրանքներով միջազգային հանրությանն ապակողմնորոշելու մարտավարությանը: Թուրքիայի պաշտպանության նախարարության պնդումները, թե իբր Հայաստանին եւ Արցախին աջակցում են օտարերկրյա վարձկաններ, արտացոլում են Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության պատվազուրկ էությունը: Հայկական կողմը հանդես է գալիս Հարավային Կովկասից միջազգային ահաբեկչական կազմակերպությունների անհապաղ հեռացման եւ տարածաշրջանի հետագա ապակայունացմանն ուղղված Թուրքիայի գործողությունները վճռականորեն մերժելու դիրքերից: Խստորեն դատապարտում ենք ահաբեկչություն հովանավորող երկրներ Թուրքիայի եւ Ադրբեջանի՝ իրենց երկրները միջազգային ահաբեկչության կենտրոն դարձնելու եւ այդ ժանտախտը տարածաշրջանով սփռելու համատեղ ջանքերը, որոնց դիմակայումն անհրաժեշտ է դարձնում տարածաշրջանային անվտանգությամբ շահագրգիռ բոլոր ուժերի սերտ համագործակցությունը: Հայաստանը եւ Արցախը, ի տարբերություն մեր երկու հարեւանների, ոչ թե հյուրընկալում, այլ պայքարում են ահաբեկիչների դեմ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր