00:00:00

Հայաստանում աշխարհազոր կստեղծվի. ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց օրենսդրական փաթեթը

16:05, 28 հոկտեմբեր 2020

Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագիծն ընդունվեց 67 կողմ ձայներով: Այն, հիշեցնենք, ենթադրում է «աշխարհազոր» բառի հստակեցում։ Ըստ նախագծի՝ աշխարհազորը Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ ռազմական գործողությունների պայմաններում Հայաստանի Հանրապետության զինված պաշտպանությանը կամավորության սկզբունքով քաղաքացիների մասնակցության համակարգ է: Աշխարհազորի կիրառումը ներառում է մասնակցությունը Հայաստանի սահմանների կամ հակառակորդի հետ շփման գծի վտանգված հատվածների զինված պաշտպանությանը, մասնակցությունը հակառակորդի դիվերսիոն, ահաբեկչական, հետախուզական կամ հատուկ օպերացիաների ուժերի և այլ գործողությունների դեմ պայքարին, մասնակցությունը հատուկ և կարևորագույն նշանակության օբյեկտների զինված պաշտպանությանը և այլն: Նախագիծը ներկայացնելիս ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը նշել էր, որ աշխարհազորը բացառապես կամավորության սկզբունքի հիման վրա է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր