00:00:00

Ռազմական դրության ժամանակ որոշակի գործողությունների համար պատժաչափերը կխստացվեն. ԱԺ-ն ընդունեց օրենքը

16:04, 28 հոկտեմբեր 2020

Խորհրդարանն այսօր երկրորոդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագիծն անցավ 69 կողմ քվեով: Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծով առաջարկվում է լրամշակել մի շարք հոդվածներով նախատեսված արարքների համար պատժաչափերը: ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը նախագիծը ներկայացնելիս նշել էր, որ ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում որոշակի գործողություններ կատարելու համար առավել խիստ պատժաչափեր են նախատեսվում: Նա միաժամանակ տեղեկացրել էր, որ արդեն իսկ առկա են պաշտոնատար անձանց առաջադրված համապատասան մեղադրանքներ, և իրենք գտնում են, որ այս պահի դրությամբ պետք է ավելի խիստ պատժաչափեր սահմանվեն, որպեսզի այդօրինակ անձինք որոշակի իրավիճակներում ձեռնպահ մնան որոշակի արարքներ կատարելուց կամ անգործություն ցուցաբերելուց:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր