00:00:00

ԱՀԿ-ն ԼՂ հակամարտությունից տուժածներին որպես օգնութուն դեղորայքի խմբաքանակներ է մատակարարել Հայաստան

14:59, 28 հոկտեմբեր 2020

Լեռնային Ղարաբաղում ընթացող հակամարտության ֆոնին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Հայաստան և Ադրբեջան է մատակարարել դեղորայքի խմբաքանակներ, ասված է կառույցի հաղորդագրության մեջ։ Դրանում, մասնավորապես, նշվում է, որ «մարտական գործողությունների վերջին էսկալացիայի ընթացքում հարյուրավոր խաղաղ բնակիչներ են վիրավորվել։ Նրանք, ովքեր տուժել են հակամարտությունից, անհապաղ բժշկական ծառայությունների և դեղերի հասանելիության կարիք ունեն: Արտակարգ մատակարարումները Երևան են ժամանել 2020 թվականի հոկտեմբերի 23-ին»։ Նշվում է, որ ԱՀԿ-ի Եվրոպայում առողջապահության արտակարգ իրավիճակների խումբը համագործակցում է ինչպես առողջապահության նախարարությունների, այնպես էլ տեղական առողջապահական մարմինների հետ՝ տուժած բնակչության և տեղահանվածների առողջապահական կարիքները բավարարելու համար։ «Ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումը կենսական նշանակություն ունի բժշկական ծառայությունների հասանելիության պահպանման, բուժաշխատողների անվտանգության ապահովման և COVID-19-ի հետագա տարածումը կանխելու համար»,- ասված է հայտարարության մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր