00:00:00

Լկտի սուտ է․ Արման Աբովյանը՝ ԲՀԿ-ում հնարավոր տարաձայնությունների մասին

13:46, 28 հոկտեմբեր 2020

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը լկտի սուտ է որակում մամուլում հրապարակված տեղեկություններն այն մասին, թե իբր ԲՀԿ-ում կան տարաձայնություններ պայմանավորված այն հանգամանքով, որ խմբակցության ոչ բոլոր տղամարդ պատգամավորներն են պատրաստակամություն հայտնել մեկնելու առաջնագիծ և մասնակցելու մարտական գործողություններին։ Հիշեցնենք, նման հրապարակում այսօր արել էր «Ժամանակ» օրաթերթը։ Irakanum.am-ի հետ զրույցում Աբովյանն ընդգծեց․ «Այլ կերպ քան զավեշտալի և բացարձակ սուտ, նողկալի սուտ չեմ կարող որակել այդ տեղեկատվությունը։ ԲՀԿ խմբակցության պատգամավորները ամսի 27-ից սկսած շատերն առաջնագծում էին գտնվում, մի մասն էլ՝ Արցախում։ Ինչ վերաբերվում է այսօրվան, ապա խմբակցության մի խումբ պատգամավորներ էլ դեռ գտնվում են Արցախում, մի մասը՝Հայաստանում կամավորական ջոկատների կազմավորման հարցերի շուրջ աշխատանքներ են տանում»։ Արման Աբովյանը հիշեցրեց, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ և գլխավորությամբ ձևավորվում են կամավորական ջոկատներ։ «Ոչ թե բոլորն էլ ցանկություն են հայտնում գնալ Արցախ, այլ բոլորն էլ արդեն իսկ եղել են Արցախում, և շատերն արդեն կռվել են։ Իրականում այդ տեղեկությունը տարածողները կամ կտրված են իրականությունից, կամ իրենց նպատակներն են հետապնդում»,- ասաց Աբովյանը, հավելելով, որ կան մարդիկ և ուժեր, ովքեր այս օրհասական պահին էլ չեն դադարում լկտի ստեր տարածել, փաստացի շարունակելով պառակտել և թուլացնել երկիրը։ ԲՀԿ խմբակցության քարտուղարն ասաց նաեւ, որ Գագիկ Ծառուկյանի՝ կամավորական ջոկատ ձևավորելու կոչին շատերն են արձագանքել և այդ գործընթացը շարունական է լինելու։ Միաժամանակ նա հայտնեց, որ պատերազմական գործողությունների հենց սկզբից ԲՀԿ խմբակցության կին պատգամավորներ՝ Իվետա Տոնոյանը, Շաքե Իսայանը և այլոք եղել են Արցախում։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր