00:00:00

Հայերն ու ադրբեջանցիներն արժանի են ապրել խաղաղության մեջ. Պոմպեո

20:44, 27 հոկտեմբեր 2020

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ ունեցած հեռախոսազրույցների վերաբերյալ գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում: ԱՄՆ պետքարտուղարը գրել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցների ընթացքում կոչ է արել իրականացնել հրադադարի ռեժիմի պահպանման պարտավորությունը և հետամուտ լինել ԼՂ հակամարտության լուծմանը դիվանագիտական ճանապարհով: «Հայերն ու ադրբեջանցիներն արժանի են ապրել խաղաղության մեջ»,- գրել է Պոմպեոն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր