00:00:00

Ռազմական դրության ժամանակ կարող է օգտագործվել նաև քաղաքացիների գույքը. լրացում

20:17, 27 հոկտեմբեր 2020

«Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ են արվել եւ նոր կետ է ավելացվել: «ժէ) անհրաժեշտության դեպքում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց գույքի օգտագործում` սույն օրենքի 8.1-ին հոդվածով սահմանված կարգով:»: «Հոդված. 8.1. Ռազմական  դրության իրավական ռեժիմի ընթացքում  ֆիզիկական եւ իրավաբանական անձանց գույքի օգտագործումը Ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում ռազմական դրությամբ պայմանավորված խնդիրները լուծելու նպատակով կարող է օգտագործվել նաեւ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց գույքը, եթե պետության տիրապետության ներքո գտնվող համապատասխան գույքը բավարար չէ: Ընդ որում, գույքի անբավարարությունը գնահատվում է այդ թվում հաշվի առնելով կոնկրետ իրադրությունը, հրատապությունը, գույքի գտնվելու վայրը եւ էական նշանակություն ունեցող այլ հանգամանքներ: Հավելենք, որ օրենքի լրամշակված տարբերակն արդեն ընդունվել է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր