00:00:00

Պատերազամական գործողությունների ընթացքում պետական դավաճանության և լրտեսության բացահայտման դեպքեր ունենք. ԱԱԾ պաշտոնյա

12:20, 27 հոկտեմբեր 2020 Իրավական

Ունենք դեպքեր պետական դավաճանության և լրտեսության բացահայտման, Քննչական կոմիտեում այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց ԱԱԾ քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը։ «Կան դեպքեր զինծառայողների շրջանում կեղծ և ստահոդ լուրերի տարածման ուղղությամբ ՀՀ-ում գործող հսկիչ անցակետերի գործունեության, տեղեկատվական անվտանգության և կիբերհանցագործության, համացանցում տեղադրվող կեղծ հրապարակումների և այլն։ Սեպտեմբերի 27-ից մինչ այսօր ԱԱԾ-ում գործում է շուրջօրյա թեժ գիծ, ստացվել է 1551 ահազանգ։ Դրանք հիմնականում վերաբերել են պատերազամական գործողությունների ընթացքում տեղի ունեցող իրադարձություններին։ ԱԱԾ ֆեյսբուքյան պաշտոնական էջին տարբեր օգտատերերի կողմից հասցեագրվել է 2300 նամակ-հաղորդագրություն», - ասաց Վարդանյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր