00:00:00

Կորոնավիրուսով վարակման հետևանքով մահացած 26 պացիենտներից միայն մեկը չի ունեցել ուղեկցող քրոնիկական հիվանդություն

11:12, 27 հոկտեմբեր 2020

Հոկտեմբերի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1600 նոր դեպք։ Դեպքերի ընդհանուր թիվը 80 410 է որոնցից 51814-ն` առողջացած։ Կորոնավիրուսով վարակման հետևանքով գրանցված մահերի թիվը 1222 է։ Մահվան դեպքերի վերաբերյալ ՀՀ ԱՆ-ն հայտնում է, որ պացիենտները եղել են 71 (կին), 69 (կին), 58 (տղամարդ), 72 (տղամարդ), 71 (տղամարդ), 67 (տղամարդ), 58 (տղամարդ), 80 (տղամարդ), 74 (կին), 67 (տղամարդ), 69 (տղամարդ), 52 (տղամարդ), 83 (տղամարդ), 65 (տղամարդ), 76 (կին), 69 (կին), 79 (կին), 75 (տղամարդ), 74 (կին), 70 (տղամարդ), 72 (տղամարդ), 54 (կին), 74 (տղամարդ), 66 (կին), 72 (տղամարդ) և 61 (կին) տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 8 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 347 է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր