00:00:00

Ակնհայտ տարբերությունները Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպումների մասին Օ’Բրայենի գրառումներում

15:14, 25 հոկտեմբեր 2020

ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ’Բրայենը 2 գրառում է կատարել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ ունեցած առանձին հանդիպումների վերաբերյալ, և ձևակերպումներում նկատելի են ընդգծված տարբերություններ։ Զոհրաբ Մնացականյանի հետ կայացած հանդիպման մասին Օ’Բրայենը հայտնել է, որ կողմերը քննարկել են անհապաղ հրադադարի անհրաժեշտությունը, և ԱՄՆ -ն շարունակելու է ուժեղ դիվանագիտական ջանքերը, իսկ Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման մասին գրառման մեջ ակնհայտ է, որ Միացյալ Նահանգները ճնշում է գործադրել ադրբեջանական կողմի վրա։ Օ’Բրայենի խոքով՝ նա պնդել է, որ հարկավոր է անհապաղ հրադադարի հասնել։ Ադրբեջանական կողմին Օ’Բրայենը կոչ է արել թույլ չտալ արտաքին խաղացողներին է՛լ ավելի ապակայունացնել իրավիճակը և շեշտել է, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Իսկ ընդհանուր առմամբ, ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդականը կողմերին հայտնել է, որ հարկավոր է վերադառնալ Միսնկի խմբի շրջանակներում բանակցությունների։ Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպման ընթացքում Օ’Բրայենը հայտնել է, որ ԱՄՆ-ն կշարունակի դիվանագիտական ջանքերը բոլոր մակարդակներում, մինչև հակամարտությունը լուծվի։  
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր