00:00:00

Այսօր Հայաստան է ժամանել Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորների 15 հոգանոց պատվիրակությունը․ Էդմոն Մարուքյան

13:34, 25 հոկտեմբեր 2020

Այսօր Հայաստան է ժամանել Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորների բազմակուսակցական 15 հոգանոց պատվիրակություն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ «Այսօր Հայաստան է ժամանել Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորների բազմակուսակցական 15 հոգանոց պատվիրակություն: Այս այցի միջոցով խորհրդարանականները ցանկանում են ահազանգել Արցախում տեղի ունեցող դրամայի մասին եւ վկայել Հայաստանի հետ Ֆրանսիայի հատուկ կապի մասին, որը պատմական բարեկամության պտուղ է: Ակնկալում եմ, որ նման այցեր կկատարեն նաեւ ՌԴ եւ ԱՄՆ խորհրդարանականները»,- գրել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր