00:00:00

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2314 նոր դեպք. մահացել է 27 մարդ

11:18, 25 հոկտեմբեր 2020

Հայաստանում հոկտեմբերի 25-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 2314 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 77 837 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 377 340 վերջին մեկ օրում` 4790 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 25 412 պացիենտ. մեկ օրում ավելացել է 2080 -ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 50 908 անձ` վերջին մեկ օրում 207 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 23 քաղաքացի, մահացածների թիվը 1180 է: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 337 է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր