00:00:00

Ադրբեջանը հրետակոծել է Արցախի Կարմիր Շուկա, Թաղավարդ, Գիշի, Սպիտակաշեն ու Ավետարանոց գյուղերը

10:44, 25 հոկտեմբեր 2020

Ադրբեջանի զինված ուժերը հոկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերվա ընթացքում հրետակոծել են Մարտունու շրջանի Կարմիր Շուկա, Թաղավարդ, Գիշի, Սպիտակաշեն համայնքները ու Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղը։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տարածած հաղորդագրությունից։ Արցախի ԱԻՊԾ-ն նշում է, որ հակառակորդը նշանառության տակ է վերցրել ոչ միայն խաղաղ բնակավայրերը, այլև այդ համայնքների հարակից տարածքները՝ անտառներով ու գյուղատնտեսական նշանակության դաշտավայրերով: «Նշված բնակավայրերում ռազմական որևէ օբյեկտ չկա: Քաղաքացիական շրջանում կորուստներ և տուժածներ չունենք»,- նշած է ԱԻՊԾ-ի հաղորդագրության մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր