Հանդիսատեսի շարքում էր նաև Շուշիի պետական թատրոնի տնօրեն Աշխեն Հարությունյանը: Վարդան Պետրոսյանը իր և Գյումրու դրամատիկական թատրոնի անունից նրան խոստացավ՝ այս ներկայացում կխաղան Շուշիի թատրոնում:Հայոց ցեղասպանությանը նվիրված՝ Վ. Պետրոսյանի «Վերելք» ներկայացումը հոկտեմբերի 26-ին և 27-ին, ժամը 19։00-ին կներկայացվի նաև Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում։
Ներկայացումների ամողջ հասույթը կփոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին։