00:00:00

Իսպանական մարզերը կոչ են անում երկրի կառավարությանը թույլատրել նրանց պարետային ժամ մտցնել

20:59, 24 հոկտեմբեր 2020

Իսպանական մարզերը կոչ են անում Իսպանիայի կառավարությանը միջոցներ նախաձեռնել, որոնք թույլ կտան պարետային ժամ հայտարարել դրանցում, հաղորդում է Reuters-ը: Շաբաթ օրն Իսպանիայի 17 մարզերից 10-ը, այդ թվում` Վալենսիան, Աստուրիան, Կաստալիա-Լա Մանչան եւ Բասկերի երկիրը, երկրի կառավարությանը կոչ են արել արտակարգ դրություն մտցնել, որը թույլ կտա մարզերին սահմանափակել բնակիչների տեղաշարժը: Մարզերն ակնկալում են, որ Իսպանիայի կառավարությունը կիրակի նախարարների արտակարգ խորհուրդ կհրավիրի` միջոցառումները հաստատելու համար, հայտնում են իսպանական լրատվամիջոցները:
Նշվում է, որ միեւնույն ժամանակ Մադրիդը դեմ է պարետային ժամին, որին մինչ այժմ հաջողվել է կանխել արտակարգ դրության ռեժիմի ներդրումը: Իսպանիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ամենամեծ թվով դեպքերն Արեւմտյան Եվրոպայում: Ուրբաթ վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել էր 1.046.132-ի, մահվան դեպքերի թիվը մոտեցել է 38.000-ի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր