00:00:00

«Հրապարակ». «Ինձ բան չի եղել, մի քիչ ասկոլկաներս էին հնացել, թարմացրի». Սասուն Միքայելյանը 2-րդ վիրահատությունն է տարել

13:50, 22 հոկտեմբեր 2020 Մամուլ

  «Հրապարակ» թերթը գրում է. «ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը բուժումը ստանում է «Էրեբունի» հիվանդանոցում․ մեր լրագրողին հայտնել է Հրազդանի նախկին փոխքաղաքապետ, «Իմ քայլի» պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը: Մի քանի օր առաջ Միքայելյանը վիրավորվել էր ռազմաճակատում, երեկ երկրորդ վիրահատությունն է տարել, սակայն բժիշկներին չի հաջողվել մարմնի մեջ եղած բեկորներն ամբողջությամբ հանել: Ինքը՝ Սասուն Միքայելյանը, անգամ հումոր է անում․ «Ինձ բան չի եղել, մի քիչ ասկոլկաներս էին հնացել, թարմացրի»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր