00:00:00

Հոկտեմբերի 22-ին Փաշինյան-Ալիև հանդիպում նախատեսված չէ. Տեղեկատվության ստուգման կենտրոն

14:21, 21 հոկտեմբեր 2020

Հոկտեմբերի 19-ին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցներում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատրաստակամություն հայտնեցին հանդիպել Մոսկվայում և բանակցել Ղարաբաղյան հակամարտության շուրջ: Հայտարարություններին հաջորդեցին տեղեկություններ այն մասին, թե Մոսկվայում ղեկավարների հանդիպումը կայանալու է հոկտեմբերի 22-ին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը, անդրադառնալով տեղեկությանը, նշել է, որ այն չի համապատասխանում իրականությանը: «Եթե Մոսկվայում կամ այլ քաղաքում նման հանդիպում նախատեսվի, հանրությունը այդ մասին կիրազեկվի»,- նշել է Գևորգյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր