00:00:00

«Փաստ». «Մեր հաղթանակը նշված համատեքստում վստահաբար նաեւ Ռուսաստանի հաղթանակն է»

13:26, 21 հոկտեմբեր 2020 Մամուլ

«Փաստ» թերթը գրում է. «Ռուսաստանը պետք է դադարի սակարկություններ առաջարկել Հայաստանին ու իրապես նաեւ գործուն աջակցություն ցուցաբերի, որպեսզի հաղթանակն ամրապնդվի: Այս մասին «Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանը: Նրա կարծիքով, ադրբեջանաթուրքական այս ագրեսիան շատ ավելի լուրջ, այդ թվում՝ նաեւ տարածաշրջանային, աշխարհաքաղաքական հետեւանքներ ունեցող եւ հեռուն միտված մի ծրագիր է. այն, ըստ էության, ուղղված է նաեւ Իրանի եւ ՌԴ-ի դեմ: «Այս տարածաշրջանի բալանսավորման հարցը պայմանավորվում է տարածաշրջանում խոշոր ազդեցություն ունեցող պետություններով: Մեզ մոտ այդ ազդեցության առումով անվանդաբար միշտ ՌԴ-ի պատկերն է եղել: Բայց այսօր ազդեցության տեսանկյունից Թուրքիայի միայն գործնական քայլերին ու հավակնություններին չէ, որ ականատես ենք լինում: Այս տարիների ընթացքում տեսանք Թուրքիայի կողմից Վրաստանի տնտեսական կլանումը, ինչպես նաեւ կոմունիկացիաների կլանումը, տեսանք Վրաստանից Ռուսաստանի հետ մղումը, այդ թվում՝ նաեւ ռազմական ներկայության տեսքով: Մյուս թիրախը Ադրբեջանն է. այսօր միանշանակ է, որ Թուրքիան նաեւ քաղաքականապես է կլանել Ադրբեջանին: Մենք առաջիկայում կտեսնենք, որ կփորձի փաստացի հսկողություն սահմանել նաեւ էներգակիրների վրա: Հիմա մնացել է Հայաստանը, որտեղ ՌԴ-ն շարունակում է ռազմական ներկայություն ունենալ: Եվ մենք տեսնում ենք, որ Թուրքիան «գիծը» տանում է դեպի Նախիջեւան, այսինքն, ՀՀ-ի հետ ուղիղ սահման: Սրանք ուղիղ սպառնալիքներ են նաեւ Ռուսաստանի ազգային ու պետական շահերի համար, եւ այս պարագայում մենք համատեղ շահերի կրող ենք: Ռուսաստանը պետք է դադարի սակարկություններ առաջարկել Հայաստանին ու իրապես նաեւ գործուն աջակցություն ցուցաբերի, որպեսզի հաղթանակն ամրապնդվի. մեր հաղթանակը նշված համատեքստում վստահաբար նաեւ Ռուսաստանի հաղթանակն է»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր