00:00:00

Պաաա՜ պ... ես քեզ սպասելու եմ, տես... խոստացել ես

23:23, 20 հոկտեմբեր 2020

Ռազմի դաշտում զոհված Թաթուլ Հակոբյանի կինը՝ Անահիտ Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, «Պաաա՜ պ... ես քեզ սպասելու եմ, տես... խոստացել ես... Պապ... Հայաստանը մեր տունն է՞ -Հա... մեր սուրբ տունն է բալես ՝մերը -Դու գնում ես , որ մեր տունը պաշտպանե՞ս -Հա... գնում եմ պաշտպանեմ մեր տունը, քեզ ու մայրիկին, որ դուք միշտ ժպտաք, որ խաղաղ լինեն ձեր գիշերները, որ անհոգ լինի մանկությունը քո... -Իսկ ե՞ րբ կգաս պապ...օրը կասե՞ս... -Օրը չէ... չգիտեմ...բայց միասին ամանորը կնշենք...հավատում ես ինձ չէ՞ -Հա... տոնածառը զարդարելու ե՞ նք պապ -Հա... մեր հավերժական ազատագրված հողում ես ու դու ոչ միայն եղևնին ենք զարդարելու այլ եղեւնի ենք տնկելու... Դե արի քեզ մի հատ պինդ գրկեմ ու ես գնամ։ -Պաաա՜ պ... ես քեզ սպասելու եմմ, տես... խոստացել ես... -Ես իմ խոստումը միշտ եմ կատարում իմ հրաշք ... ԵՍ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՄ ԵՍ ԳԱԼՈՒ ԵՄ Այս խոսքերով էլ 26-ամյա  Թաթուլ Հակոբյանը հրաժեշտ էր տվել իր որդուն՝ փոքրիկ Մոնթեին, ու մեկնել  Արցախ: Ոսոխի գնդակը Թաթուլին էլ  հասավ, որդուն տված խոստումը չկատարեց՝ անմահացավ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր