00:00:00

Բուայեն Ֆրանսիայի Սենատի խմբակցություններին խնդրել է միանալ ԼՂ անկախությունը ճանաչելու իր առաջարկին

21:50, 20 հոկտեմբեր 2020

Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բուայեն Սենատի բոլոր խմբակցություններին խնդրել է միանալ Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու և Ադրբեջանի ու Թուրքիայի գործողությունները դատապարտելու իր առաջարկին: Այս մասին Բուայեն գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում: «Ես Սենատի բոլոր խմբակցություններին խնդրել եմ միանալ իմ առաջարկին` դատապարտելու Ադրբեջանի և Թուրքիայի գործողությունները և ճանաչելու Արցախի Հանրապետության անկախությունը: Կյանքեր են վտանգված, ցեղասպանությունը տեղի է ունենում մեր աչքի առաջ: Գործելու ժամանակն է»,- գրել է Բուայեն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր