00:00:00

Հանուն հայրենիքի իրենց պարտքը կատարելիս զոհվել են ՇՊՀ-ի ուսանողներ Դավիթ Ղազարյանը, Միշա Հարությունյանը, Անդրանիկ Ներսիսյանը

18:49, 20 հոկտեմբեր 2020

Խորը վշտով հայտնում ենք, որ արցախա-ադրբեջանական սահմանին ընթացող պատերազմական գործողությունների ընթացքում զոհվել Շիրակի պետական համալսարանի «Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողներ Դավիթ Ղազարյանը, Միշա Հարությունյանը, Ֆիզ. դաստիարակության և նախնական զինվորական պատրաստականության ֆակուլտետի շրջանավարտ Անդրանիկ Ներսիսյանը։
Շիրակի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, աշխատակիցները և ուսանողներն իրենց խորը վշտակցությունն են հայտնում Դավիթ Ղազարյանի, Միշա Հարությունյանի, Անդրանիկ Ներսիսյանի ընտանիքներին, հարազատներին, զինակիցներին ու ընկերներին։
Հավերժ փառք հայրենիքի համար կյանքը զոհաբերած մեր քաջորդիներին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր