00:00:00

«Ժողովուրդ». Ալիեւին աջակցում են Էրդողանի ջիհադիստ դաշնակիցները Սիրիայից․ Եվրախորհրդարանում Շվեդիայի ներկայացուցիչ

13:42, 20 հոկտեմբեր 2020 Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Արցախում ընթացող պատերազմին զուգահեռ Ադրբեջանի գլխավոր դաշնակից Թուրքիային այս կամ այն կառույցից հեռացնելու, նրա հանդեպ պատժամիջոցներ կիրառելու մասին հայտարարությունները չեն դադարում: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Եվրախորհրդարանում Շվեդիայի ներկայացուցիչ Չարլի Ուեյմերսը նշեց, որ Ալիեւին աջակցում են Էրդողանի ջիհադիստ դաշնակիցները Սիրիայից: «Էմանուել Մակրոնն արդեն հաստատել է, որ փաստեր ունի այն մասին, որ Ադբեջանին աջակցելու համար Թուրքիան իսլամիստներ է ուղարկում Սիրիա: Ես դիմել եւ դիմում եմ Եվրոպական Միությանը հարցով, թե արդյոք վերջինս դատապարտում է Թուրքիայի միջամտությունը եւ դիտարկում նրան ԵԱՀԿ Մինսկի խմբից հեռացնելու հարցը», – նշեց նա: Վերջինս ընդգծում է, որ Մինսկի խմբից նրան հեռացնելը ճիշտ քայլ կլինի: Միեւնույն ժամանակ նկատենք, որ ԱՄՆ հանրապետական Թալսի Գաբարդը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ է ներկայացրել բանաձեւ՝ Թուրքիային ՆԱՏՕ-ից հեռացնելու պահանջով։ Բանաձեւում նշվում է, որ Ադրբեջանի կողմից իրականացվող մարտական գործողություններում Անկարան բացահայտ ռազմական աջակցություն է տրամադրում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այն կքննարկվի առաջիկա օրերին»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր