00:00:00

«Եղբորս որդին կռվեց մինչև վերջ՝ մեկ քայլ չնահանջելով». Սերգեյ Բագրատյան

13:59, 19 հոկտեմբեր 2020

ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մայր հողն իր գիրկն ընդունեց հերոս զավակին՝ Սեյրան Ղարիբյանին: Առաջնագիծ մեկնելուց առաջ իր գլխարկը դրեց հոր՝ իմ եղբայր Համիկի գլխին: Սեյրանը կռվեց մինչև վերջ՝ մեկ քայլ չնահանջելով, բեկորի հարվածից կորցրեց ոտքը, բայց չլքեց դիրքը, մնաց հրամանատարի կողքին: Արծվասիրտ հայորդու ոգին թևածում է Արցախի երկնքում: Ողորմաթասը ձեռքին Համիկը երդվեց՝ տեր ենք Սեյրանի վրեժին: Երանի հակառակը լիներ՝ Սեյրանը տեր լիներ մեր վրեժին: Ճանաչենք մեր հերոսներին, խոնարհվենք նրանց առյուծածին ծնողների առաջ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր