00:00:00

ՌԴ-ն Թուրքիայի առաջ բարձրացնում է ԼՂ հակամարտության գոտում ահաբեկիչների մասնակցության հարցը

13:48, 19 հոկտեմբեր 2020

Ռուսաստանը Թուրքիայի հետ հաղորդակցության ընթացքում բարձրացնում է Սիրիայից և Լիբիայից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի ահաբեկիչներ տեղափոխելու հարցը: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի հարցերով հատուկ ներկայացուցիչ, փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը: «Մենք քննարկում ենք բոլոր հարցերը»,- ասել է նա: Պատասխանելով ճշտող հարցին՝ ռուսական կողմն արդյոք ընդգծում է ԼՂ հակամարտության գոտի ահաբեկիչներ տեղափոխելու անընդունելիությունը՝ ՌԴ փոխարտգործնախարարն ասել է. «Իհարկե»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր