00:00:00

Բողոքի ակցիա Մոնրեալում. հայերը պահանջում են Արցախի ճանաչում. քաղաքապետը հանդես կգա հայտարարությամբ

12:03, 19 հոկտեմբեր 2020

Կանադայի մեծությամբ երկրորդ քաղաք Մոնրեալում նախօրեին հայ համայնքի մասնակցությամբ կրկին բողոքի ակցիա է տեղի ունեցել․ ցույցի մասնակիցները Կանադային կոչ են արել ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը և դատապարտել թուրք-ադրբեջանական տանդեմի սանձազերծած ագրեսիան, գրում է տեղական CTV News-ը։ Կայքը նշում է, որ վերջին 3 շաբաթների ընթացքում ավերվել են բազմաթիվ բնակավայրեր, կան հարյուրավոր զոհեր. թեեւ շաբաթ օրը հայտարարվել էր կրակի դադարեցման մասին, սակայն այն րագ խախտվել է: Կայքի հիշեցնում է, որ Կանադան այս ամիս դադարեցրել է ռազմական բեռների արտահանումը Թուրքիա, որն աջակցում է Ադրբեջանին ղարաբաղյան հակամարտությունում: Ինչպես նշում է աղբյուրը, սպասվում է, որ այսօր Մոնրեալի քաղաքապետ Վալերի Պլանտը հանդես կգա հակամարտության վերաբերյան հայտարարությամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր