00:00:00

«Արցախը մենք ենք». Հունաստանի հայերը հարյուրից ավելի ավտոմեքենաներով քիչ առաջ փակեցին Թուրքիայի հետ սահմանը (ֆոտո)

09:27, 19 հոկտեմբեր 2020

Հունաստանի հայերն այս պահին մի քանի հարյուր ավտոմեքենաներով փակել են Հունաստան-Թուրքիա սահմանը: Ավտոմեքենաներից ծածանվում են Հայաստանի եւ Հունաստանի դրոշները: Ցուցարարները ճանապարհը փակելուց հետո ոտքով շարժվում են դեպի սահման: Նրանց ձեռքին կան բազմաթիվ պաստառներ, որոնց վրա գրված է. «Ուժեղ Արցախ», «Լեռնային Ղարաբաղը մերն է», «Մենք Արցախի հետ ենք», «Ազերի մարդասպանները պետք է պատժվեն», «Ճանաչեք Արցախը»: Նրանք նաեւ վանկարկում են. ««Ազերիներ, դուրս Արցախից ու Հայաստանից», «Արցախը մենք ենք». «Հաղթելու ենք»: Ցուցարարներին ուղեկցում են ոստիկանները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր